Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ապամոնտաժել են պատշգամբի թիթեղյա ծածկը

16:25 / 02.01.2016

Հունվարի 2-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա ծածկը ձյան պատճառով թուլացել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են Է. Պ.-ին պատկանող բնակարանի պատշգամբի թիթեղյա ծածկը (3 քմ):

← Վերադառնալ ցուցակին