Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

10:39 / 02.01.2016

Հունվարի 2-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի պահակակետի մոտ հանկարծամահ եղած քաղաքացու դին դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ձորից դուրս են բերել 1940 թ. ծնված Ռ. Պ.-ի դին և տեղափոխել Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոն:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ:

← Վերադառնալ ցուցակին