Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան կախվել էր ձորակը

18:00 / 07.01.2016

Հունվարի 7-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Փեփոյի ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հետևի անվադողերով կախվել ձորակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Կ. Բ.-ին պատկանող «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 17ՏՏ300 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

← Վերադառնալ ցուցակին