Նորություններ

Պատահարներ

Օգնություն տարեց քաղաքացուն

19:07 / 07.01.2016

Հունվարի 7-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի տներից մեկի տարեց (80 տ.) բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարները բացել են Շ. Ա.-ի բնակարանի դուռը:

Անկողնում անգիտակից վիճակում հայտնաբերվել է 1936թ. ծնված Շ.Ա.-ն:

Քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

← Վերադառնալ ցուցակին