Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

18:50 / 09.01.2016

Հունվարի 9-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Մ-15 ավտոճանապարհի Բալահովիտ-Մասիս հատվածում (Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում) «Opel Astra G» մակնիշի 35 VL 757 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ (ներսում երեխաներ կան). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցեխակույտի արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 VL 757 պետհամարանիշի (վարորդ՝ 1986թ.ծնված Գ. Վ. ) ավտոմեքենան: 

← Վերադառնալ ցուցակին