Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

17:30 / 29.01.2016

Հունվարի 29-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտվող ավտովերանորոգման կետում ավտոմեքենան մասամբ կողաշրջվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ ր փրկարար ջոկատը:

Հրշեջ-փրկարարները փոսից դուրս են բերել «Լադա Կալինա» մակնիշի 19 OL 562 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Ա. Մ.): 

***

Հունվարի 29-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 4 դ շենքի բնակարաններից մեկից ջրալցվում է 4-րդ բնակարանը, որի բնակաիչը բացակայում է. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ընդհանուր ցանցից դադարեցերել են ջրի հոսքը:
 

***

Հունվարի 29-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղի մոտակայքում ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենայի անիվն ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ 53 մակնիշի 35 PC 013 պետհամարանիշով ավտոմեքենան:
 

← Վերադառնալ ցուցակին