Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ավշար գյուղում

10:30 / 29.01.2016

Հունվարի 29-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի Շիրակացու փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.12-ին, մարվել` 10.25-ին: Այրվել է Հ. Մ.-ին պատկանող «Երազ» մակնիշի 34 LD 211 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչը և սրահը՝ մասամբ:
 

← Վերադառնալ ցուցակին