Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գագարին գյուղի մոտակայքում

22:21 / 07.02.2016

Փետրվարի 7-ին, ժամը 22.15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 53-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա G» մակնիշի 34 OF 093 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Հ.) և «Տոյոտա» մակնիշի 34 RL 284 (վարորդ՝ 1977 թ. ծնված Խ. Ա.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1975 թ. ծնված Ա. Պ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

← Վերադառնալ ցուցակին