Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում

09:58 / 08.02.2016

Փետրվարի 8-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ընտանեկան» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակի վրա, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Nissan primera» մակնիշի 34 TS 688 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ.) դուրս են բերել երթևեկելի հատված (գազի արտահոսք չի նկատվել):

← Վերադառնալ ցուցակին