Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դուռը

01:09 / 08.02.2016

Փետրվարի 8-ին, ժամը 00.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 8-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. քաղաքացին քնած է եղել:

***

Փետրվարի 7-ին, ժամը 23.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 55 շենքի բնակիչներից մեկն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1928 թ. ծնված Ն. Գ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 23.10-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 7-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 7-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 7-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 26 շենքի բնակիչներից մեկն անկողնուց ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1929 թ. ծնված Ն. Վ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 24 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբում անօգնական վիճակում ընկած է եղել 1934 թ. ծնված Ի. Կ.-ն, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Փետրվարի 7-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 25/14 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, 4 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են ննջասենյակի դուռը:

← Վերադառնալ ցուցակին