Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հեռացրել են շենքի թուլացած սալիկները

18:25 / 11.02.2016

Փետրվարի 11-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կողբացու փողոցի թիվ 50ա շենքի արտաքին երեսպատման սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ 1930-ական թվականներին կառուցված եռահարկ շենքի տանիքից քարեր են պոկվել և թափվել, կան նաև թուլացած քարեր:

Հրշեջ-փրկարարները հեռացրել են թուլացած քարերը:

← Վերադառնալ ցուցակին