Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արագածոտնի մարզում

17:22 / 23.02.2016

Փետրվարի 23-ին, ժամը 17.13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում՝ «Վերածնունդ» հուշահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Վանաձոր հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E230» մակնիշի 35 VL 766 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը (մոտ 10 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին