Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

22:47 / 23.02.2016

Փետրվարի 23-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 52 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1946 թ. ծնված Ս. Ղ.-ին, ում մոտեցրել են անկողնուն: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: 

***

Փետրվարի 23-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և մեկ այլ բնակարան (Դուրյան փողոց, թիվ 10 շենք) տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները 1947 թ. ծնված Գ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

***

Փետրվարի 23-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 ուսանողական պոլիկլինիկայի մասնաշենքը հոսանքազրկվել է, և վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

***

Փետրվարի 23-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի բնակչին անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները 1952 թ. ծնված Ս. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

← Վերադառնալ ցուցակին