Նորություններ
Պատահարներ
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
15:56 / 23.02.2016
Փետրվարի 23-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատանն այրվում է եղեգնուտ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.56-ին, մարվել՝ 15.59-ին: Այրվել է մոտ 600 քմ եղեգնուտ:
***
Փետրվարի 23-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երաժշտական դպրոցի մոտակայքում այրվում է չոր խոտ և թփուտներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի մոտակայքում այրվում է մոտ 150 քմ խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.58-ին, մարվել՝ 15.03-ին: