Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում (լրացված)

23:45 / 05.04.2016

Ապրիլի 5-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ բախվել են «Նիսան Տիդա» մակնիշի 34 VT 472 պ/հ (վարորդ` 1990 թ.  Շ. Ա.) և «ՎԱԶ 21-013» մանիշի 33 LT 614 պ/հ (վարորդ` 1958 թ. ծնված Ռ. Գ.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդ Ռ. Գ.-ը տեղում մահացել է, իսկ Ռ. Ա.-ը՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:

Մինչ հրշեջ-փրկակարարների կանչի վայր հասնելը` «Վազ 21-013» մանիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1962 թ. ծնված Հ. Դ.-ը և 1951 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Գ.-ի դին, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:  

 

← Վերադառնալ ցուցակին