Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է օձ

20:26 / 24.07.2016

Հուլիսի 24-ին, ժամը 19.09-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին