Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է օձ

19:35 / 26.07.2016

Հուլիսի 26-ին, ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզ Գետարգելի գյուղապետարանի մոտակայքում վագոն տնակի մեջ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին