Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հրազդանում

02:49 / 28.08.2016

Օգոստոսի 27-ին, ժամը 19.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինարի» ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Պարզվել է որ, «Nissan Teana» մակնիշի 88 NT 988 պ/հ (վարորդ Կ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և աջ կողմի երկու անիվներով թեքվել դեպքի ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: 

 

← Վերադառնալ ցուցակին