Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թթուջուր գյուղի սկզբնամասում

02:41 / 28.08.2016

Օգոստոսի 27-ին, ժամը  00.22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RS 942 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Տ. Ղ.) ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել՝ 01.14-ին: Այրվել է մեքենայի շարժի հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

 

← Վերադառնալ ցուցակին