Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կաթնաջուր գյուղում

18:40 / 02.09.2016

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ և 10-րդ տներին կից կառուցված անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել՝ 17.18-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 400 քմ և տանիքում պահեստավորված 1200 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին