Նորություններ

Պատահարներ

Այրվել է ավտոմեքենա

19:06 / 27.10.2016

Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում Օպել մակնիշի ավտոմեքենայի սկզբնամասը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.19-ին, մարվել՝ 17.41-ին: Մասամբ այրվել է «Հալաբյան» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34PU008 (վարորդ Ա. Ա. ծնվ.1983թ.) պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:
 

← Վերադառնալ ցուցակին