Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում

05:57 / 27.10.2016

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Տեցի շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 30 MO 171 (վարորդ` 1990 թ. ծնված Ռ. Թ.) և «BMW 318» մակնիշի 34 FV 200 պետհամարանիշներով (վարորդ՝ 1994 թ. ծնված Հ. Ս.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1994 թ. ծնված Ա. Պ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «BMW 318» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին