Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
04:00 / 27.10.2016
Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ճանապարահատվածում մերկասառույցի պատճառով «FORD TRANZIT» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրյա ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ում «FORD TRANZIT» մակնիշի 17 UO 586 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Հ. Լ.) դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ճամփեզրյա ջրատարում:
Փրկարարները մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի: