Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Վանաձոր քաղաքում

13:43 / 22.12.2016

Դեկտեմբերի 22-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ Ց6/6 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի դռնից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շքամուտքում ամբողջությամբ այրվում է շենքի կոմունիկացիոն հորի դուռը (մոտ 1.3 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.12-ին, մարվել՝ 12.20-ին:

← Վերադառնալ ցուցակին