Նորություններ
Պատահարներ
Արգելափակվել են ավտոմեքենաներ
02:45 / 22.12.2016
Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ին տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Ջրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մխչյան-Ջրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 FR 658 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Պ.) ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղին հարակից Նազոյ վանք կոչվող տարածքում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս բերեցին ВАЗ 2121 մակնիշի 34 ZM 655 պետհամարանիշով ավտոմեքենան։