Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Վանաձորում
03:14 / 22.12.2016
Դեկտեմբերի 22-ին, ժամը 02.10-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 12 հանրակացարանային շենքին հարակից վագոն-տնակում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.36-ին, մարվել՝ 04.20-ին։ Ամբողջությամբ այրվել է չբնակեցված վագոն-տնակը (մոտ 30 ք.մ):