Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

22:20 / 11.01.2017

Հունվարի 11-ին, ժամը 22.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ford transit մակնիշի 771 XX 71 (վարորդ Ա. Ն.) պետհամարանիշի ավտոմեքենան: 

***

Հունվարի 11-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շահումյան» գերեզմանատանը «Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Wolksvagen Golf 4» մակնիշի 35 AV 407  վարորդ Վ. Ե. 1995 թ. ծնված պետհամարանիշի ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին