Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է օգնություն

21:18 / 11.01.2017

Հունվարի 11-ին, ժամը 19.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ՀՀ Տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարության շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները:

***

Հունվարի 11-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 27 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում են 7-րդ հարկի բնակարանները, ջրի հոսքը դադաարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել բնակարանի դուռը. «Կենտրոն» համատիրության աշխատակիցները բնակարանում կատարել են աշխատանքներ:

***

Հունվարի 11-ին, ժամը 17.01-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի տանիքից կախված են սառցելեզվակներ, որոնք հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասամբ իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին