Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում

23:34 / 05.02.2017

Փետրվարի 5-ին, ժամը 22.05-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինոյի փողոցում այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C220» մակնիշի 60 QQ 770 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ն. Չ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.18-ին, մարվել՝ 22.29-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: 

← Վերադառնալ ցուցակին