Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

16:39 / 06.02.2017

Փետրվարի 6-ին, ժամը 15.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1931 թ. ծնված Ն. Հ.-ին, ում ցուցաբերել են համապատասխան օգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել։

***

Փետրվարի 6-ին, ժամը 14.57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (5-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Փրկարարները 1936 թ. ծնված Կ. Դ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

***

Փետրվարի 6-ին, ժամը 11.21-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 220 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1927 թ. ծնված Ռ. Ն.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

***

Փետրվարի 6-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 9/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և 1934 թ. ծնված Գ. Թ.-ին ննջասենյակի հատակից տեղափոխել անկողին:

***


Փետրվարի 6-ին, ժամը 04.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը բնակարանի միջանցքում ընկել է. բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները քաղաքացի` 1930 թ. ծնված Ս. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

← Վերադառնալ ցուցակին