Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Արամուս գյուղում

18:16 / 06.02.2017

Փետրվարի 6-ին, ժամը 16.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում այրվում է տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.44-ին, մարվել՝ 16.54-ին:

Պարզվել է, որ թիվ 4 տան բակում այրվել են Ս. Մ.-ին պատկանող հացատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

← Վերադառնալ ցուցակին