Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սարալանջի պողոտայում (փոփոխված)

04:26 / 06.02.2017

Փետրվարի 6-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Peugeot 307 մակնիշի 97 CC 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Մ.) դուրս է եկել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածից և շրջվել Տերյան փողոցի թիվ 131 շենքի մոտակայք:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:

← Վերադառնալ ցուցակին