Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

03:03 / 06.02.2017

Փետրվարի 5-ին, ժամը 23.02-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Վանքի թաղամաս կոչվող տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 55 SS 045 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Կ., 1 ուղևոր) ավտոմեքենան:

***

Փետրվարի 5-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել KIA Picanto մակնիշի 42 PR 444 (վարորդ՝ Գ. Ս.) պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 5-ին, ժամը 18.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Nissan X-Trail» մակնիշի 33 TA 240 պետհամարանիշով ավտոմեքենան վարորդ` Ա. Թ. դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 5-ին, ժամը 15.00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Նոր թաղամասի 3-րդ փողոցի վերջնամասում արգելափակումից դուրս են բերել Mercedes E320 մակնիշի 23 DE 609 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Պ.):

***

Փետրվարի 5-ին, ժամը 02.17-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ոսկեհասկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 34 SV 185 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Կ.): 

***

Փետրվարի 5-ին, ժամը 02.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի վերջնամասում ոստիկանության շրջիկ «ՈՒԱԶ» մակնիշի 013 LL 07 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան։

***

Փետրվարի 5-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Պ. Ա.-ին պատկանող խափանված «Ford» մակնիշի 26 AR 799 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղևորներին (թվով 7 հոգի) տեղափոխել են Վարդենիսի ՀՓՋ-ը և հետդարձ ճանապարհին ձյան շերտի արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա 7 ուղևորով:

← Վերադառնալ ցուցակին