Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (լրացված)

14:30 / 06.02.2017

Փետրվարի 6-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական ուժերի սակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Տարհանվել է հոգեբուժարանի 81 հիվանդ:

Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

← Վերադառնալ ցուցակին