Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին (լրացված)

21:13 / 06.02.2017

Փետրվարի 6-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է,  տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամանակավոր վրանային հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-16-րդ կմ-երին «ՈՒԱԶ» մակնիշի 439 SS 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և կողաշրջվել:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան,  հոսանքազրկել և տեղափոխել ավտոքարշակի վրա:

← Վերադառնալ ցուցակին