Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում

02:43 / 06.02.2017

Փետրվարի 6-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեում՝ Վեգա խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 QU 232 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), Mercedes E320 մակնիշի 35 DT 641 (վարորդ՝ Ա. Ն.) և կայանված «Ford Transit» մակնիշի 847 LD 61 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները դադարեցրել են Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին