Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Խուդյակով փողոցում (փոփոխված)

02:39 / 06.02.2017

Փետրվարի 5-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խուդյակով փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են Lada Kalina մակնիշի 705 LP 61 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Ա.) և Toyota Altezza մակնիշի 35 AT 388 (վարորդ՝ Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է հարակից էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Lada Kalina մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Lada Kalina մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: 

← Վերադառնալ ցուցակին