Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել է ավտոմեքենա

02:25 / 07.02.2017

Փետրվարի 7-ին, ժամը 00.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի ավտոճանապարհին «ՎԱԶ 21-099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մ-3 ավտոճանապարհի Գեղարոտ-Ջամշլու հատվածի 2-րդ կմ-ին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21-099» 34 VC 978 պետհամարանիշով ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին