Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

01:42 / 07.02.2017

Փետրվարի 6-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 1 գմ:

***

Փետրվարի 6-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկի մակարդակում) օդորակիչից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 3 գմ:

***

Փետրվարի 6-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 27ա շենքի տանիքից (5-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 10 գմ:

***

Փետրվարի 6-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 4 շենքի տանիքից (13-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները (մոտ 25 գմ) և սահմանազատել տարածքը:

***

Փետրվարի 6-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող Արարատ հյուրանոցային համալիրի շենքի (5-րդ հարկի մակարդակում) տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 50 գմ:

***

Փետրվարի 6-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Ադամյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Ֆինանսների նախարարության շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:

Փրկարարները մասամբ հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 20 գմ (կայանված ավտոմեքենաները խոչընդոտել են սառցալեզվակների հեռացման աշխատանքների իրականացմանը):

***

Ս. թ. փետրվարի 3-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի թիվ 51 հասցեում գտնվող Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն ավտոսանդուղքի մոտեցման ուղիներ չլինելու պատճառով սառցալեզվակների հեռացման աշխատանքներ չեն իրականացվել:

Փետրվարի 6-ին, ժամը 17.17-ին փրկարարները մասամբ հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 5 գմ և սահմանազատել տարածքը:

***

Ս. թ. փետրվարի 3-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության պոլիկլինիկայի շենքի տանիքից (3-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը, սակայն ավտոսանդուղքի մոտեցման ուղիներ չլինելու պատճառով սառցալեզվակների հեռացման աշխատանքներ չեն իրականացվել:

Փետրվարի 6-ին, ժամը 18.45-ին փրկարարները մասամբ հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 20 գմ:

***

Ս. թ. փետրվարի 2-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 21 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն կայանված ավտոմեքենաները խոչընդոտել են սառցալեզվակների հեռացման աշխատանքների իրականացմանը:

Փետրվարի 6-ին, ժամը 12.42-ին փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 15 գմ:

← Վերադառնալ ցուցակին