Նորություններ

Պատահարներ

Հրդեհ մանկապարտեզում (լրացված)

09:13 / 07.02.2017

Փետրվարի 7-ին, ժամը 08:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Նորաշեն թաղամասի թիվ 47/2 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզի 1-ին հարկի դասասենյակներից մեկը: 

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:03-ին: 

Այրվել է դասասենյակը (մոտ 80 քմ)` գույքով:

Տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին