Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

23:12 / 07.02.2017

Փետրվարի 7-ին, ժամը 22։53-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի ճանապարհին ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ford Focus մակնիշի 31UL512 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր), իսկ ВАЗ 21099 մակնիշի 05FL307 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս չի բերվել անսարքության պատճառով։

***

Փետրվարի 7-ին, ժամը  20:13-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհին` «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 34 CS 072 և «Ford Transit» մակնիշի 08 XX 101 պետհամարանիշերով ամտոմեքենաները:

***

Փետրվարի 7-ին, ժամը 19:28-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ 24» մակնիշի 07 TO 729 և «ГАЗель» մակնիշի 60 VO 060 պետհամարանիշերով  ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին