Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սայաթ-Նովա պողոտայում (լրացված)

23:07 / 07.02.2017

Փետրվարի 7-ին, ժամը 21:10 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողտայում՝ «Անի» հյուրանոցի մոտ, այրվում է շենքի տանիք:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա պողոտայի թիվ 23 հասցեում գտնվող «Պիցցա Նինո» պիցերիայի ծխատար խողովակում:

Հրդեհն ինքնամարվել է: Այրվել է խողովակի մեկուսիչ շերտը (մոտ 10 գմ):

← Վերադառնալ ցուցակին