Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

16:48 / 07.02.2017


Փետրվարի 7-ին, ժամը 12:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող թիվ 103 դպրոցում հայտնաբերվել է  կասկածելի զինամթերք. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դպրոցի (Ծարավ Աղբյուրի փողոց, թիվ 20 շենք) աշակերտներից երկուսը Թիբիլիսյան խճուղու թիվ 35/1 շենքի բակում հայտնաբերել են հակագազի РП-46М տեսակի օդի զտիչ, որը հանձնվել է զինղեկին:

Ոստիակնության աշխատակիցները զտիչը տեղափոխել են Երևան քաղաքի ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

← Վերադառնալ ցուցակին