Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Դիլիջան քաղաքում

20:07 / 08.02.2017

Փետրվարի 8-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի N զորամասի հարակից թաղամասում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զինավան 2-րդ թաղամասի թիվ 101/2 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 22:26-ին:

Այրվել է տան նախասրահը (մոտ 20 քմ), 1 ննջասենյակ (մոտ 18 քմ), սանհանգույցը (մոտ 15 քմ), խոհանոցը (մոտ 12 քմ), կենցաղային իրեր, 300 քմ տանիքից մոտ 180 քմ հատվածի փայտյա կառուցատարրերը և ազբոշիֆերը:

← Վերադառնալ ցուցակին