Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

21:10 / 08.02.2017

Փետրվարի 8-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (5 գմ): 

***

Փետրվարի 8-ին, ժամը 16:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքի դիմային հատվածից հեռացրել են սառցալեզվակները (մոտ 30 գմ): 

***

Փետրվարի 8-ին, ժամը 12:21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող Բնապահպանության նախարարությանը պատկանող շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ:

***

Փետրվարի 8-ին, ժամը 16:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սառցալեզվակները կախված են նաև Մաշտոցի 43 շենքի տանիքից:

Փրկարարները մասամբ հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները:  

***

Փետրվարի 8-ին, ժամը 12:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ:

***

Փետրվարի 8-ին, ժամը 10:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 17 շենքի 8-9 հարկերի միջակայքում սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական  հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են 8-9 հարկերի միջակայքում կախված սառցալեզվակը: 

***

Փետրվարի 8-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 40 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակը:

← Վերադառնալ ցուցակին