Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Եզնիկ Կողբացու փողոցում (լրացված)

20:00 / 08.02.2017

Փետրվարի 8-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 22 շենքում գտվող հյուրանոցում:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վիլլա Դելենդա» հյուրանոցի 2-րդ հարկի նախասրահում (18 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:18-ին, մարվել՝ 20:36-ին: Այրվել կախովի առաստաղը՝ 30 քմ, փայտյա պահարան, էլ. լամպ, կապի սարք և օդորակիչ՝ 2 քմ տարածքում: 

← Վերադառնալ ցուցակին