Նորություններ

Պատահարներ

Քարաթափում

17:17 / 08.02.2017

Փետրվարի 8-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայի և Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «Renault Logan» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մասամբ վնասվել են մոտակայքում կայանված «Renault Logan» մակինիշի 436 ՕM 61, «Nissan Tiida» մակնիշի 82 QQ 084 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին