Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

23:01 / 08.02.2017

Փետրվարի 8-ին, ժամը 21։31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել առվակում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել «Opel A» մակնիշի 23 ՏՍ 188 պետհամարանիշի ավտոմեքենան:  

***

Փետրվարի 8-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհը (մոտ 14-րդ կմ) վրաբեր ձյան և բքի պատճառով փակվել է, ավտոմեքենաները (մոտ 40-ից 50 ուղևոր) չեն կարողանում շարունակել ընթացքը. դեպքի վայրում գտնվող Ստեփանավանի ՃՇՇ-ի տեխնիկան (C-82 մակնիշի տրակտոր) անսարքության պատճառով չի կարողանում շարունակել մաքրման աշխատանքները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը համայնքի տրակտորի օգնությամբ արգելափակումից դուրս են բերվել «ԳԱԶ-66» և «ՎԱԶ-2121» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները դաշտամիջյան հատվածում արգելափակված «ԳԱԶ-66» մանիշի 14 OL 003 պետհամարանիշի ավտոմեքենան (11 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:

***

Փետրվարի 8-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ռյա-Թազա գյուղի սկզբնամասում արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 NO 916 պետհամարանիշի ավտոմեքենան: 

***

Փետրվարի 8-ին, ժամը 09:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Հ. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի բակում արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի 70 ZZ 079 պետհամարանիշի ավտոմեքենան:
 

***

Փետրվարի 8-ին, ժամը 02:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Renault» մակնիշի 33 UT 173 պետհամարանիշով ավտոմեքենան: 

***

Փետրվարի 8-ին, ժամը 01:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» մակնիշի T04TT777 պետհամարանիշով ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին