Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

23:00 / 08.02.2017

Փետրվարի 8-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն անկողնում նստեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

***

Փետրվարի 8-ին, ժամը 15։37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով թաղամասի 4-րդ նրբանցքի տներից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 2-րդ հարկի իր տուն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն։ 

***

Փետրվարի 8-ին, ժամը 10:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 9-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական  հաշվարկ:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:  

***

Փետրվարի 8-ին, ժամը 00:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

← Վերադառնալ ցուցակին