Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

07:20 / 08.02.2017

Փետրվարի 8-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է նկուղային հարկում գտնվող «Լեդի» բարը. շենքի ընդհանուր ջրամատակարարումը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջուրը լցվում է բարի հոսանքի լարերի վրա և կայծեր առաջացնում:

Փրկարարները հոսանքազրկել են տարածքը. ջրի հոսքը դադարեցնել չի հաջողվել (ընդհանուր փականը չի գտնվել): 

← Վերադառնալ ցուցակին